կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-06 11:15
Իրավական

Հայաստանում ընթանում է «օրենքով գողերի» պատմական հավաք

Հայաստանում ընթանում է «օրենքով գողերի» պատմական հավաք

Прайм Крайм կայքին հայտնի է դարձել, որ երեկ Երևանի մերձակայքում մեկնարկել է «օրենքով գողերի» պատմական մեծ հավաք: Հավաքը, որոշ ԶԼՄ-ների համաձայն, պետք է կայանար Մոսկվայում, սակայն մոսկովյան իրավապահները, իրենց աթոռներից չզրկվելու համար, որոշել են ավելի զգուշավոր լինել: Արդյունքում` գողերին հյուրընկալելու իրավունքը ձեռք է բերել Հայաստանը:

 

Կայքի տվյալներով` գողերի ֆորումը պատրաստվում է ընդունել մոտ հարյուր պատվիրակի: Նրանց թվում են Բորյա Ապակելան, Շիշքանը, Շաքրոն, Չեբուրաշկան, Միրըչը և այլք:

 

Կայքին հայտնի են դարձել հավաքի որոշ ուղղություններ: Այսպես` ամենախիստ հարցը սպասվում է նրանց, ովքեր չհիմնավորված կերպով փորձել են կասկածի տակ դնել Էդիկ Ասատրյանի լիազորությունները:

 

Բացի այդ` նախատեսվում է գողական կադրերի լայն վերանայում: “Առանց կասկածի երևանյան հավաքի արդյունքում կթռչեն շատերի գլուխները: Հույս ունենանք, որ միայն փոխաբերական իմաստով”,- գրում է կայքը:

 

Մյուս կողմից` իրենց կորցրած ստատուս քվոները կփորձեն վերականգնել ծնունդով Երևանից Սեւան և Բջեն, ովքեր, ըստ որոշ տեղեկությունների, շատ փոքր շանսեր ունեն: