Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում ներգրավված միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից բազմիցս է շեշտվել, որ ոչ մի համաձայնագիր չի կարող ձեռք բերվել առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, և բանակցությունների՝ Արցախի մասնակցությամբ ձևաչափը վերականգնելու հարցը կախված է իրենցից՝ կողմերից։
Եթե ադրբեջանական կողմը իր համար այնքան է խեղաթյուրել խնդրի էությունը, որ կարող է նման ցանկության մասին խոսել, ապա ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք այցելում են Արցախ ու հանդիպումներ ունենում ընտրված իշխանությունների ներկայացուցիչների հետ, կառուցողական մոտեցումներից ելնելով պետք է ադրբեջանական կողմին բացատրեն նման նրբությունները։
Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի փախստականները մասնակցում են Ադրբեջանում անցկացվող ընտրություններին և իշխանությունների ձևավորմանը այնպես, ինչպես Ադրբեջանից հայ փախստականներն են մասնակցում Արցախի Հանրապետությունում անցակցվող ընտրություններին։
Ստացվում է, որ Ադրբեջանի նախագահը ներկայացնելով իր ժողովրդին՝ ներկայացնում է նաև վերոհիշյալ ադրբեջանցի փախստականներին, ճիշտ այնպես, ինչպես Արցախի Հանրապետության նախագահը՝ ներկայացնելով իր ժողովրդին՝ ներկայացնում է նաև վերոհիշյալ հայ փախստականներին։ Հետևաբար, այս համատեքստում Ադրբեջանի նախագահին հավասար սուբյեկտն Արցախի նախագահն է։
Բանակցությունների Ստեփանակերտ-Բաքու-Երևան ձևաչափին չհամաձայնելու և Ստեփանակերտ-ՀԿ-Բաքու-Երևան ձևաչափ առաջ քաշելու գաղափարի տակ երկու հիմնավորում կարող է լինել՝ ա․ ԼՂ-ից ադրբեջանցի փախստականները չեն վստահում Ադրբեջանում անցկացվող ընտրություններին և իրենց նախագահ Իլհամ Ալիևին, բ․ Ադրբեջանի հերթական ապակառուցողական հնարքն է, որը ցույց է տալիս բանակցությունների միջոցով հիմանդխնդրի լուծմամբ նրա հետաքրքված չլինելու հանգամանքը։
Թերևս կարիք կա հիշեցնելու, որ այս բոլոր տարիներին համակամարտության լուծմանը միտված երկու կարևոր փաստաթուղթ է ստորագրվել, երկուսն էլ եռակողմ՝ Ստեփանակերտ-Բաքու-Երևան ձևաչափով (Հրադադարի մասին համաձայնագիր, 1994թ. և Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիր, 1995թ.)։ Այնպես որ Ադրբեջանը գիտի համաձայնության հասնելու արդյունավետ ու կարճ ուղին և պետք է միայն հիշեցնել դրա մասին։
Անուշ Ղավալյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Աղբյուրը` artsakhpress.am