Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցության» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Արցախում մարդիկ կարողանում են դեռևս ապրելու համար հնար գտնել:
«Արցախցինեի համար նոր չէ այս իրավիճակը՝ 90-ականների ժամանակ էլ ենք այս վիճակներն ունեցել, այնպես որ սա մեզ համար նորություն չէ»,-ասաց Բալայանը:
Նա նշեց, որ լաչինի միջանցքը փակելով Ադրբեջանը փորձում է միանգամից երկու հարց լուծել՝ հասնել Արցախի հայաթափմանը և ստանալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախի մասով ինչպես ընկալվեցին Արցախում, ասաց, որ շատ վատ է ընկալվել Արցախում ու Անվտանգության խորհուրդն էլ է համապատասխան հայտարարությամբ հանդես եկել:
«Անընդունելի են այն գաղափարները, որոնք Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարեց և նորից հաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը հանձին իրեն՝ ձեռքերը լվացել է Արցախից: Սա է աշխարհին ներկայացնում, որ ինքը մտահոգ է միայն Հայաստանի Հանրապետության տարածքի՝ 29800 քառակուսի կիոլեմտրի համար, մնացածի համար ինքը անում է այն, ինչը հնարավոր է»,-ասաց Բալայանը:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախն ուղիղ երխոսություն պետք է սկսի Արդբեջանի հետ, Բալայանն ասաց, որ մինչ այս պատերազմը միշտ խոսել են, Արցախի հանրապետության կառավարությունն առաջարկել է Ադրբեջանի հետ խոսել, ինչպես առաջին Արցախյան ազատամարտի ժամանակ:
«Իրավիճակ է փոխվել, արդյոք Ադրբեջանը կխոսի,. նա ցանկանում է մեզ հետ խոսել զուտ համայնքի մակարդակով, ինչն անընդունելի է և Նիկոլ փաշինյանն էլ դրա մասին գիտի, որ Արդբեջանը չի խոսի Արցախի հետ: Դա պարզապես մանիպուլյացիա է, ինչի մասին խոսել, այսինքն կա՞ այդ հարթակը, որ խոսի»,- շեշտեց Արցախի ԱԺ Դաշնակության խմբակցության քարտուղարը:
Վահրամ Բալայանը նշում է, որ իրավիճակի միակ լուծումն այն է, որ եթե իսկապես միջազգային հանրություն գոյություն ունի, ապա այն պետք է գործանական քայլեր ձեռնարկի:
«Ադրբեջանի վրա ճնշում պիտի լինի, գործնական քայլեր պետք է լինեն, որպեսզի այս 120 հազար բնակչությանը ոչնչացնեն ըստ էության: Սա պատերազմի շարունակությունն է տարբեր մեթոդներով, այստեղ 30 հազար երեխա է ապրում, ըստ էության ցեղասպանության է նման: Կարծում եմ, որ այն երկրները, որոնք տարածաշրջանով հետաքրքրված են, պետք է գործնական քայլեր ձեռնարկեն, որովհետև նման զարգացումները հայտնի չի՝ լոկալ կմա՞ն, թե կվերածվեն մասնշտաբային կոնֆլիկտների, որոնք նոր խնդիրներ կառաջացնեն աշխարհի մեծերի համար, իմ կարծիքով»,- շեշտեց Բալայանը:
Նա նշեց, որ Արդբեջանը խաղացող չէ, այլ իրականացնում է Թուրքիայի քաղաքականությունը՝ սկսած 2018 թվականից:Թուրքիան իր խնդիրներն է լուծում մեր տարածաշրջանում, ամրանալու, ինչու չէ նաև Ռուսաստանին հեռացնելու համար:
Դիտարկմանը, արդյոք Փաշինյանի հայտարարության որոշ հատվածներ չէին համընկնում Ալիևի հայտարարությունների հետ, ասաց.«Ասուլիսին որոշ մտքեր համարյա թե կրկնվում էին, թե ՀՀ վարչապետի, թե Ադրբեջանի նախագահի կողմից: Նման պարագայում Հայաստանի գործող վարչախումբը, այսինքը կառավարությունը ի զորու չի լուծել այս խնդիրները, հետևաբար պետք է որոշակի հետևություններ անել դրանից»:
Վերջինս հավելեց, որ պետք է ամուր մնալ ու շարունակել պայքարը հանուն հայրենիքի ու գոյության և չի կարելի ուրանալ հազարավոր հայորդիների անձնազոհությունը, որոնք պայքարեցին ու անմահացան հանուն հայրենիքի: