Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի 15 տարին է լրանում, և ներկայացրեց կատարված աշխատանքները` Ցեղասպանության ճանաչման ու հատուցման, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցերում հսկայածավալ աշխատանք:
Ըստ նրա` հիմա փորձում են Թուրքիայում գտնել շատ ավելի մեծ թվով գործիչների, ովքեր կընդունեն կատարվածը, նաև աշխատանք է տարվում, որպեսզի առանձին անհատներ ստանան հատուցում:
Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին` Կարապետյանը նշեց, որ հայկական կողմը միշտ նախահարձակ պետք է լիներ և չթողներ, որպեսզի Ադրբեջանն իր հսկայական միջոցները օգտագործեր ու խեղաթյուրեր Արցախի հիմնախնդրի բուն էությունը: «Մենք պետք է նախահարձակ միշտ լինեինք, հարցը ներկայացնեինք այնպես, ինչպես, որ կա, և Ադրբեջանը պետք է վազեր մեր հետևից: Այժմ մեզ հաջողվել է ներկայացնել Արցախի հիմնահարցի բուն էությունը»,- ընդգծեց նա:
Կարապետյանը նշեց, որ իրենք հսկայական աշխատանքներ են իրականացնում, որպեսզի տարբեր երկրների պատվիրակություններ այցելեն Արցախ և տեղում ծանոթանան բնակիչների տեսակետներին:
Ըստ Հայ դատի հանձնախմբի նախագահի` բլոգեր Լապշինի դեպքը փաստեց, որ Ադրբեջանը չի հասնելու իր ուզածին, քանի որ Արցախի սահմանադրական հանրաքվեին շատ երկրներից դիտորդներ այցելեցին Արցախ, ավելին` նրանցից շատերը հայտարարեցին, որ իրենց համար միևնույն է, որ հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակ»-ում:
Հարցին` ի՞նչ նոր մեթոդներ է մշակել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը` կապված թե' Արցախի, թե' Ցեղասպանության ճանաչման հետ, Կարապետյանը նշեց, որ, անշուշտ, նոր մեթոդներ կան մշակված, բայց քանի դեռ դրանք կյանքի չեն կոչվել, ինքը չի կարող հայտարարել դրանց մասին, որովհետև հակառակորդը կարող է հակաքայլեր ձեռնարկել: