Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրություններով՝ Արցախի Հանրապետությունում 2019 թ. 10,4 տոկոս տնտեսական աճ է եղել: Արցախի օրենսդրի սեղանին այժմ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է: Արցախի բյուջե-2020-ը 8 տոկոս տնտեսական աճ է նախատեսում, եկամուտները 120 մլրդ 906,5 մլն դրամ կկազմեն, ծախսերը՝ 120 մլրդ 775,6 մլն դրամ:
2019 թվականի համեմատ՝ 2020-ին 2,6 մլրդ դրամով կնվազեն պետական բյուջեի եկամուտները՝ կազմելով 55,1 մլրդ դրամ:
Այս անկումն, ըստ բյուջեի նախագծի, պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազումով, ինչի հիմնական պատճառն էլ պղնձի միջազգային գների անկման միտումն է:Եկող տարի Արցախի ծախսերը 6,4 մլրդ դրամով կավելանան, իսկ ընթացիկ տարում Արցախը 120 մլրդ 775,6 մլն դրամ է ծախսել: Բյուջեն ավելացնում է առավելապես սոցիալական ոլորտի հատկացումները:
ԱՀ-ում եկող տարի կենսաթոշակների բարձրացում է նախատեսվում 16 հազ. դրամից կենսաթոշակը 18 հազ. դրամ կդառնա, նվազագույն աշխատավարձն էլ նախատեսվում է 55 հազարից դարձնել 68 հազ. դրամ, 10%-ով էլ կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։