|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
«Ժամանակ»-ի տեղեկություններով` բավական լարվել են ՀՀԿ ղեկավար կազմի եւ նույն կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի միջեւ հարաբերությունները` կապված Հայաստան մեքենաների ներմուծման ժամանակ ֆինանսական խարդախությունների եւ մի շարք աղմկահարույց քրեական գործերի, այդ թվում` Հայաստանի մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի դեմ մահափորձին առնչություն ունենալու հետ:
ՀՀԿ-ում որոշվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին Լեւոն Սարգսյանի փոխարեն պաշտպանել «Արարատ Գրուպ» բնական հյութեր արտադրող ձեռնարկության սեփականատեր Սարգիս Թարվերդյանին: Ի դեպ, հենց այս ընկերությունն էր 2011թ. ապրիլի 21-ի կառավարության որոշմամբ հարկային արտոնություն ստացել: