կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-14 10:43
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. Ալրաղացի Լյովիկը` կոնյակով

ԱՌԱՎՈՏ. Ալրաղացի Լյովիկը` կոնյակով

ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Շահինյանի հրաժարականից հետո կառույցի ղեկավար է նշանակվել համայնքապետի նախկին տեղակալ Արմեն Մարտոյանը, ում կոնյակով ու շամպայնով շնորհավորելու են գնացել ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) եւ Մանվել Ղազարյանը («Վեդի Ալկոյի» Մանվել):

Ի դեպ, Արմեն Մարտոյանը հենց այն նախկին փոխհամայնքապետն է, որի գլխին ժամանակին աշխատակիցները օյին էին խաղացել. Վան Գոգի անունից նամակ էին գրել, թե արվեստագետ եմ, աշխատելու տարածք չունեմ, սա էլ մի հրաման էր տվել, թե Վան Գոգին տարածք տվեք, թող աշխատի: