|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է Սիրիայի հյուսիսում 145 կիլոմետր երկարությամբ և 30 կիլոմետր լայնությամբ անվտանգության գոտու ստեղծման մասին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Խաղաղության ակունք» գործողության շրջանում շարունակվում են գրոհները արևելքից և արևմուտքից: Դրանց կանխման համար մենք բանակցություններ ենք վարում ռուս գործընկերների հետ»,- մանրամասնել է նա:
Մի քանի օր անց, ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, Անկարան դադարեցրեց մարտական գործողությունները Սիրիայի արևելքում, որպեսզի քրդերը կարողանային դուրս բերել իրենց կազմավորումները: Բացի այդ՝ կողմերը պայմանավորվել են Սիրիայի հետ սահմանին 444 կիլոմետր երկարությամբ վերահսկվող անվտանգության գոտու ստեղծման շուրջ: