|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բելառուսի արտգործնախարարությունը հորդորում է «ողբերգություն չսարքել» Բելառուսի հետ սահմանային գոտիների ստեղծման մասին Ռուսաստանի որոշումից։ Ներկայում ՄԻնսկը ուսումնասիրում է տվյալ փաստաթուղթը։ Բելառուսի ԱԳՆ այս կապակցությամբ ուշադրությունը հրավիրում է մի քանի պահի վրա։
«Նախ, հակառակ ձեռք գոյություն ունեցող բոլոր պայմանովրվածությունների, Մոսկվան այս որոշումը կայացրել է առանց Մինկսին նախապես տեղեկացնելու։ Սա առաջին նման դեպքը չէ։ Նման իրավիճակ էր նաեւ նախորդ տարեսկզբին, երբ Ռուսաստանը որոշեց սահմանափակել երրորդ երկրների անձանց մուտքը Բելառուսի եւ Ռուսաստանի սահմանով»։
Երկրորդ, ըստ Բելառուսի ԱԳՆ–ի, շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե այս գործողութուները բերում եմ բելառուս–ռուսական սահմանին լիարժեք վերահսկողության վերականգնմանը, որը վերացվել էր ավելի քան 20 տարի առաջ։ Իսկ սա հակասում է Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ սահմանների թափանցիկության հիմնարար սկզբունքին։ «Ցանկանում ենք հատուկ շեշտել, որ այդ դեպքում նախաձեռնության հեղինակը Բելառուսը չէ», – ասված է պաշտոնական Մինսկի հայտարարության մեջ։