կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-31 14:32
Տարածաշրջան

Էրդողանը Պուտինին ասել է Սիրիայի հյուսիսում անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին

Էրդողանը Պուտինին ասել է Սիրիայի հյուսիսում անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Սիրիայի հյուսիսում անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին, քանի որ այնտեղից հանրապետության վրա հարձակումները շարունակվում են։

Թուրքիայի նախագահի գրասենյակից լրագրողներին հայտնել են, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը։

«Նախագահ Էրդողանը նշել է, որ Սիրիայում շարունակվում են ահաբեկչական Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի հարձակումները Թուրքիայի և խաղաղ բնակչության վրա։ Նախագահ Էրդողանն ասել է, որ չի հաջողվել ստեղծել 30 կիլոմետր խորությամբ սահմանային անվտանգության գոտի 2019 թվականի հոկտեմբերին ձեռք բերված համաձայնագրի շրջանակում: Նա նաեւ ասել է, որ անհրաժեշտ է ապահովել այդ տարածքների անվտանգությունը»,- հայտնել են գրասենյակից։