|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եվրամիության և Հայաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մոտ ժամանակներս: Այդ մասին, ըստ ТАСС-ի, Բեռլինում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Կարծում եմ` մոտ ժամանակներս այն կստորագրվի»,- ասել է նա:
«Հայաստանի դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ մենք պետք է աշխատենք ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԵԱՏՄ-ի հետ: Մենք չպետք է հակադրենք այդ երկու վեկտորները»,- նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով` Հայաստանը և ԵՄ-ն ստիպված են նորից սկսել աշխատանքը ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի վրա, քանի որ նախորդ տարբերակը արգելափակվել է Բրյուսելի կողմից: «Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումը դարձավ ավելի կոշտ, այդ պատճառով գործընթացը նորից սկսեցինք»,- պարզաբանել է նա: