|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գորիսում այսօր պաշտոնապես բացվեց Սերո Խանզադյանի տուն-թանգարանը: Թանգարանի բացումը տեղի ունեցավ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառման շրջանակներում:
Թանգարանի գիտաշխատող Արմանուշ Բակունցը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ 10 տարի է, ինչ գործում է թանգարանը, սակայն դրա բացումը որպես այդպիսին տեղի չի ունեցել:
Նրա խոսքով` այս տարիներին մի շարք միջոցառումներ են իրականացվել թանգարանում, սակայն թանգարանը շատ այցելուներ չի ունեցել: «Թանգարանը վերջին շրջանում հարստացվել է ցուցանմուշներով: Թանգարանում կան Խանզադյանի հորական տան պահարանը, երևանյան տան գրասենյակը, իր անձնական նարդին, գուսան Աշոտից նվեր ստացած թառը, նրա մեծ տղայի` Արարատ Խանզադյանի նվիրած ձեռնափայտը, քրոջ տնից բերված թախտը, նրա ձեռագրերն ու գրքերը... Տունն, ի դեպ, Խանզադյանն է կառուցել, սակայն նրա մահից հետո այն անուշադրության էր մատնվել ու նրա անձնական իրերից շատ նմուշներ ուղղակի անհետացել են»,-ասաց Բակունցը:
Նա նշեց նաև, որ մի շարք ցուցանմուշներ թանգարանին է տվել Խանզադյանի տղան: Թանգարանի գիտաշխատողի խոսքով` թանգարանը կծառայի որպես կամուրջ` անցյալի, ներկայի և ապագայի համար, քանի որ Խանզադյանի գործերը, որոնցից շատերի բնօրինակը հենց իրենց մոտ է պահվում, հիմա էլ արդիական են:
Թանգարանի գիտաշխատողի խոսքով` թանգարանը կծառայի որպես կամուրջ` անցյալի, ներկայի և ապագայի համար, քանի որ Խանզադյանի գործերը, որոնցից շատերի բնօրինակը հենց իրենց մոտ է պահվում, հիմա էլ արդիական են: