Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Սեպտեմբերի 7-ին սահմանամերձ Կուտական գյուղում գայլերի ոհմակը հարձակվել է 277 ոչխարից և գառներից բաղկացած հոտի վրա:
Yerkir.am-ի հետ զրույցում Կուտականի գյուղապետ Ահարոն Աբրահամյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, գայլերը հոշոտել կամ վիրավորել են 35 ոչխարի, իսկ 90-92 ոչխար էլ «հետները» տարել են:
«Սարեր-ձորերով փնտրել ենք, մի քանի անասուն ենք գտել միայն: Հովիվը 40 ոչխար ուներ, 40-ից 5-ն է մնացել: Վիրավոր անասուններից մի քանիսին մորթել ենք, չգիտենք` ինչ անենք: Մարզպետարանից եկել են, նայել, տույժերը գրել ու խոստացել, որ կօգնեն: Սպասում ենք»,-ասաց Աբրահամյանը:
Նա նշեց նաև, որ գայլերի հարձակումներ էլի են եղել, բայց առաջին անգամ է, որ գյուղը նման խոշոր չափի վնաս է կրում.«Մի ոչխարի գինը 30 000 է, դե, հաշվեք` 125 ոչխար ենք կորցրել, է»: