Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Լրագրող Նարինե Կիրակոսյանի՝ բրնձի տհաճ հոտի և պամելոյի մեջ նկատված մուգ բծերի վերաբերյալ դիմում-բողոքի հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նույն օրը ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ: Մասնավորապես՝ ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան 11/2 հասցեում գործող «Նուշ» իրացման կետ և տեղում նմուշառում կատարել առկա բրնձի խմբաքանակից: Այն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության. մինչ այդ՝ խանութում եղած ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է:
Միաժամանակ, Ծառայությունը, հետագծելիությունն ապահովելու նպատակով, դիտարկում է իրականացրել նաև ներմուծող կազմակերպությունում՝ «Արմեն-Համիկ» ՍՊԸ-ում: Պահեստից հայտնաբերվել է 130 կգ բրինձ, որից նույնպես նմուշ է ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Այս խմբաքանակի իրացումը ևս կասեցվել է՝ մինչև արդյունքների պարզ լինելը:
Ծառայությունը նաև հավաստիացել է, որ այս ապրանքատեսակն ուղեկցվել է ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագրով:
Փորձաքննության է ուղարկվել նաև նույն փողոցի 25/5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում վաճառվող պամելոներից նմուշ. արդյունքները կհրապարակվեն:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն