|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ ահազանգ են ստացել, ըստ որի` Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի արոտավայրում գայլերը հոշոտել են մոտ 100 ոչխար:
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի գյուղապետ Վահագն Աբգարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրականում ոչ թե 100, այլ 25 ոչխար է տուժել: «15 ոչխար է սատկել, 6-ի ճակատագիրն անհայտ է, մյուսները վիրավոր են: Երեկ երեկոյան է դեպքը տեղի ունեցել` հովիվը ոչխարների գյուղ քշելուց հետո է նկատել, որ 25 ոչխար չկա: Կարծում ենք` ճանապարհին` քարափների մեջ, գայլերն են հոտը կիսել ու կեսին տարել, մյուսներին էլ հոշոտել»,-ասաց գյուղապետը:
Թե ում ոչխարներն են սատկել կամ վիրավոր վիճակում, ըստ գյուղապետի, դեռ պարզ չէ:
Ի դեպ, Աբգարյանը տեղեկացրեց նաև, որ 15 տարի է` գյուղապետ է և նման դեպք առաջին անգամ է տեղի ունենում.«Հիմա արդեն վնասներն ենք հաշվում ու փորձում պարզել` գյուղացիներից ով է տուժել»: