|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վրացական ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ չորեքշաբթի կրկին հավաքվել են Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ոստիկանությունը փակել է խորհրդարանի հարևանությամբ գտնվող Գիա Չանթուրիա փողոցի երթևեկությունը: Ընդ որում, Ռուսթավելի պողոտայում ավտոմեքենաների երթեւեկությունը փակ չէ։
Ըստ տեղական հեռուստաընկերությունների, ընդդիմադիրների մի մասը հավաքվել է նաև ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակների մոտ, որտեղ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում, և ոստիկանության այն հատվածների մոտ, որտեղ բերման են ենթարկվել ձերբակալված ընդդիմադիրները, մասնավորապես, «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան:
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր երեքշաբթի Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում 22 մարդու ձերբակալության մասին: երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդանոցներ են տեղափոխվել 15 քաղաքացի, այդ թվում՝ 3 լրագրող եւ մեկ իրավապահ: