|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտնել է, որ այս գիշերն անցկացրել է Գերագույն ռադայի մոտ տեղակայված վրանում. հայտնում է Газета.ру-ն: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում:
Սահակաշվիլին նշել է, որ վրաններում գիշերող մարդիկ սպասում են նոյեմբերի 7-ին, երբ Գերագույն ռադան պետք է կատարի խոստումը` ընդունի 3 օրենք:
Նշենք, որ ցուցարարները պահանջում են փոխել ընտրական համակարգը, ստեղծել անկախ հակակոռուպցիոն դատարան և չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը: