Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լիբանանյան երեք խոշոր կուսակցությունները համաձայնության են եկել ֆինանսների նախկին նախարար Մոհամմադ Սաֆադիին վարչապետի պաշտոնի թեկնածու առաջադրելու հարցում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Reuters-ը՝ իրավիճակին ծանոթ 3 աղբյուրի հղումով:
Սա վկայում է սուր տնտեսական ճգնաժամի ժամանակ նոր կառավարության ձեւավորման գործում առաջընթացի մասին:
Սաադ ալ Հարիրին վարչապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 29-ին իշխող քաղաքական գործիչների դեմ բողոքի ցույցերի աննախադեպ ալիքից հետո, որոնց մեղադրում են կոռուպցիայի մեջ:
Սաֆադիի թեկնածության վերաբերյալ կոնսենսուսի են եկել նախօրեին երեկոյան սուննի առաջատատար քաղաքական գործիչ Հարիրիի և «Հըզբոլլահ»-ի ու նրա դաշնակից «Ամալի»-ի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:
75-ամյա Սաֆադին հայտնի գործարար է, միևնույն ժամանակ սուննի քաղաք համարվող Տրիպոլիից ընտրված՝ խորհրդարանի նախկին անդամ: Ավելի վաղ նա զբաղեցրել է ֆինանսների և էկոնոմիկայի ու առևտրի նախարարների պաշտոնները:
Իշխանության տարանջատման համակարգի համաձայն՝ Լիբանանի վարչապետը պետք է լինի սուննի մուսուլման: