|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայ կաթոլիկ եկեղեցու Հայրապետական Սինոդի (բարձրաստիճան հոգևորական ժողով) արքեպիսկոպոսների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել «ողջամիտ փոխհամաձայնության» գալ Հայոց ցեղասպանության հարցում: Հռոմի պապը ցանկություն է հայտնել բուժելու վերքերը և արագացնելու ժողովուրդների միջև խաղաղության ու հաշտեցման հաստատումը»:
Ինչպես հայտնում է EFE գործակալությունը, Հռոմի պապն արքեպիսկոպոսներին հայտնել է, որ պատարագի ժամանակ կաղոթի զոհերի հիշատակի համար:
Նշենք, որ Հայ կաթոլիկ եկեղեցու Հայրապետական Սինոդի արքեպիսկոպոսները Վատիկան են մեկնել` ներկա գտնվելու ապրիլի 12-ի Սուրբ պատարագին, որը մատուցելու է Ֆրանցիսկոս պապը: