կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-10 09:50
Քաղաքական

Գյումրու քաղաքապետի թեկնածության հարցում կանգ են առել կրկին Բալասանյանի վրա. «Հրապարակ»

 Գյումրու քաղաքապետի թեկնածության հարցում կանգ են առել կրկին Բալասանյանի վրա. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Իշխանական մեր աղբյուրների պնդմամբ, երկար որոնումներից հետո Գյումրու քաղաքապետի թեկնածության հարցում կանգ են առել ոչ թե ՀՀԿ տեղական կառույցի պատասխանատու, մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի վրա, այլ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի, որը կառաջադրվի ՀՀԿ ցուցակով։ Ու հիմա Բալասանյանը «կպադռվի, իրենից դուրս գուքա, օր կրնա անցնել, գուզե սիրաշահել բոլորին՝ Գյումրվա մտավորականներին, անգործներին՝ սաղին»,– տեղեկացրին Գյումրիից։ Բալասանյանի վրա կանգ առնելու որոշման վրա ազդել է նորաստեղծ «ԳԱԼԱ» կուսակցությունը, որն առանց այն էլ ընդդիմադիր քաղաքում կարող է լուրջ հաջողությունների հասնել։ «Մնում է պարզել՝ Սամվել Բալասանյանի ճակատին էդքան տեղ կա, որ հիմա էլ գրվի «ՀՀԿ»»,– մտահոգվեց մեր աղբյուրը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։