կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-31 11:50
Քաղաքական

Այս անգամ Փաշինյանի վարչապետի թեկնածության առաջադրումն անիմաստ է. Վահրամ Բաղդասարյան

Այս անգամ Փաշինյանի վարչապետի թեկնածության առաջադրումն անիմաստ է. Վահրամ Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է անիմաստ, քանի որ առաջադրումը պարտադիր էր միայն առաջին փուլի համար. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմաբկցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ մտավախություններ կային, մասնավորապես` այլ թեկնածուի առաջադրվելու հետ կապված, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ի՞նչ մտավախություն պետք է լինի, չառաջադրվելու դեպքում ԱԺ-ն լուծարվում է իրավունքի ուժով»:

Նա չհամաձայնեց դիտարկման հետ, թե ՀՀԿ-ն կորցրել է իշխանությունը: «Ի՞նչ է նշանակում` կորցրեցինք: Գնում ենք նոր ընտրությունների, դեռ կորցնելու մասին վաղ է խոսել: Պետք է հետևեք զարգացումներին, հանրությունը դեռ իր ընտրությունը չի կատարել»,- ասաց պատգամավորը:

Բաղդասարյանը նշեց, որ անթույլատրելի է դեկտեմբերին ընտրությունների գնալը: Ինչ վերաբերում է այն բանին, որ ռեյտինգային համակարգը ձեռնտու է ՀՀԿ-ին, նա պատասխանեց. «Ռեյտինգայինի հարցով դեռ չենք խորացել, որովհետև դա էական նշանակություն չունի»:

Բաղդասարյանի խոսքով` ՀՀԿ-ի համար մտահոգիչ չէ իրենց կուսակցության գործարար թևի պատգամավորների չլինելը ՀՀԿ ցուցակում:

Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն պետք է հույսը կտրի, որ դեկտեմբերին լինելու է՝ ռեյտինգը հավասար է փող բաժանելուն, նա արձագանքեց «Յուրաքանչյուրս խոսում ենք այն ամենից, որ մենք ենք անում»:

Բաղդասարյանի խոսքով`ՀՀԿ-ում դեռ ցուցակի հարցը չեն քննարկել: «Առաջիկայում ՀՀԿ համաժողով է տեղի ունենալու, որտեղ որոշվելու են թեկնածուները և ցուցակի առաջատարը»,- հայտնեց նա:

Հարցին` Սերժ Սարգսյանը և՞ս մասնակցելու է այդ համաժողովին, Վահրամ Բաղդասարյանը դրական պատասխան տվեց: