|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Իրանի Փորձագետների խորհուրդը կոնսենսուսի է հասել Իրանի Գերագույն առաջնորդի ընտրության հարցում, հայտարարել է խորհրդի անդամ Մոհամմադ-Մեհդի Միրգբաղերին։
«Փորձագետների խորհրդի պատվավոր անդամները այս օրերին ջանքեր են գործադրել Գերագույն առաջնորդին ընտրելու համար, և դրանք չեն ձախողվել։ Փառք Աստծո, ձևավորվել է հաստատուն և միաձայն կարծիք, որը ներկայացնում է մեծամասնության կարծիքը», – ասել է նա՝ ըստ «Mehr» լրատվական գործակալության։
Միրգբաղերին նշել է, որ դեռևս կան որոշ խոչընդոտներ, որոնք պետք է լուծվեն։