Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀՀկ-ի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրելու հարցին, լրագրողներին հորդորեց մի քիչ էլ համբերել: «Դուք բավական համբերատար եք և արդեն երկար ժամանակ, ևս մի քանի օր համբերեք: Ի վերջո, հաստատապես իմանալու եք, թե ով է ՀՀԿ-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն: Մենք դրա հանգուցալուծումը կտանք, կկայացնենք որոշում և կհայտարարենք մեր թեկնածուի մասին»,- ասաց նա:
Հարցին` պատրադիր Սերժ Սարգսյա՞նը պետք է վարչապետ լինի, որպեզի թրծի ավելի երիտասարդներին` որպես քաղաքական գործիչների, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ դեռ որոշում չեն կայացրել:
«Դուք հնչեցնում եք անուններ: Եթե մենք նպատակահարմար գտնենք` այս փուլում պետք է լինի ձեր նշած թեկնածուն, այդ ժամանակ կտանք մեկնաբանություններ: Այս պահին ունենք նախագահ, որը Սերժ Սարգսյանն է, ունենք ընտրված նոր նախագահ, ունենք ՀՀ վարչապետ, որը սահմանադրական իր լիազորությունները պատշաճ կատարում է, և մենք գոհ ենք նրա աշխատանքից, իսկ ամսի 9-ից հետո արդեն կխոսենք մեր անելիքների մասին»,- ասաց Բաղդասարյանը:
Անդրադառնալով քաղաքական որոշ ուժերի կողմից փողոցային պայքար սկսելու հայտարարություններին և հարցին, թե ՀՀԿ-ն որևէ անհանգստություն ունի՞, նա պատասխանեց. «Պետք է որ զգաք՝ մենք որևէ անհանգստություն չունենք, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ճանապարհային քարտեզը, ինքն է որոշում իր պայքարի ձևը: Ես հասկանում եմ, որ արտախորհրդարանական ուժերը փորձում են փողոցն օգատագործել, բայց անհասկանալի է, երբ խոհրդարանական ուժերը, խորհրդարանը թողած, գնում են փողոցային պայքարի: Բայց, իհարկե, ժամանակը ցույց կտա»:
Ըստ Բաղդասարյանի՝ ՀՀ-ն այսօր տալիս է ազատ հնարավորություններ, ազատ ձևով կարող են, օրենքի նորմերը և կետերը պահպանելով, անել ցույցներ ու ընդվզումներ, որոնցից հետևություներ կանեն ինչպես իրենք, այնպես էլ հանրությունը:
Հարցին` խորհրդարանում, ըստ նրա, կարելի՞ է իշխանափոխության հասնել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե խորհրդարանը միտված է հենց դրան և բոլոր ընտությունների միջոցով է կատարվում իշխանափոխություն՝ սահմանադրական ճանապարհով: «Իշխանափոխության համար պայքար միշտ էլ կարող է լինել, հիմքեր պետք է լինեն, պետք է հանգիստ սպասեն 22թ.-ին, որ սահմանադրական ճանապարհով հասնեն իրենց նպատակին»,- ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ընդդիմությանը ձեռք է տալիս նպատակին հասնելու համար ավելի թույլ նախագահ, ղեկավար ունենալը, որովհետև այդ դեպքում իրեն նպատակին շուտ կարող են հասնել:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ապրիլի 9-17-ը իշխանությունը փողոցում «քցած է լինելու», պետք է միայն գնալ ու վերցնել, ասաց, որ հումորով է վերաբերվում նման հայտարարություններին: «Իշխանությունը արկղ չէ, որ գնան ու վերցնեն, հիմքեր են պետք: Մեկ շաբաթվա, մեկ ամսվա ընթացքում իշխանությունը սահմանադրորեն նորից կլինի իր տեղում: ԱԺ նախագահը կղեկավարի` որպես երկրի գլուխ, և այստեղ որևէ արտառոց բան չկա: Շատ է եղել, որ նախագահն արձակուրդում կամ երկրից դուրս է եղել: Այդ ընթացքը մարդիկ ցանկանում են օգտագործել, իրենց իրավունքն է, կարող են օգտագործել»,- ասաց Բաղդասարյանը: