|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հայտարարում եմ գործադուլ նույն հիմքերով, որոնցով գործող նախարարը հայտարարել էր 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին։
Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ,
Հայաստանում տարվող կրթական և մշակութային քաղաքականությունը ամեն օր հարված է հասցնում հայ ազգային արժեհամակարգի և հայկական պետականության հիմքերին։ ԼԳԲՏ քարոզչությունը, հակաեկեղեցական գործողությունները, բուհերում աննախադեպ գաղջի ձևավորումը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով։Ապազգային կառույցները՝ իրենց գործակալական ցանցով ու իշխանության ներսում ունեցած արբանյակներով, ամեն օր փորձում են խլել մեզանից մեր ազգայինը, քրիստոնեականը, և այս քայլերը իշխանությունների կողմից ոչ միայն դիմադրության չի հանդիպում, այլև հաճախ ուղիղ և անուղղակի հովանավորչություն է ստանում։Այս ամենի դեմ հասարակությունը ու երիտասարդությունը պետք է գործադրի ճնշման բոլոր մեխանիզմները ու դուրս գա պայքարի։
Ես միանում եմ սերնդակիցներիս սկսած պայքարին և կոչ եմ անում բոլոր ընկերներիս, ներկա և նախկին ուսանողներին, գործընկերներիս միանալ այս պայքարին՝ հանուն ազգայինի հաղթանակի, հանուն բարոյականության հաղթանակի, հանուն մեր ապագայի, հանուն Հայաստանի։ Նախարարը գնալու է, ու մենք հաղթելու ենք։ Ազգայինի հաղթանակը այլընտրանք չունի։
Երիտասարդները պետք է միավորվեն ազգայինի շուրջ։