|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Թուրքիայի նախագահի՝ Ուկրաինա կատարելիք այցից ընդամենը մի քանի օր առաջ Անկարան հանգստացրել է Մոսկվային հազվագյուտ հրապարակային աջակցությամբ կարևորագույն ծովային պայմանագրին, որը պաշտպանում է Ռուսաստանի իրավունքները Սև ծովում` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր պատերազմի մտավախությունների ֆոնին. հայտնում է Al-Monitor-ը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդգծել է Անկարայի հավատարմությունը 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիային, որը ժամանակակից Թուրքիայի Հանրապետության հիմնադիր պայմանագրերից է և խստորեն սահմանափակում է ՆԱՏՕ-ի ուժերի մուտքը Սև ծով: «Մենք միշտ հավատացել ենք, որ Մոնտրյոյին տրված կարգավիճակը շահավետ է բոլոր կողմերի համար,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը հունվարի 31-ին բանակի բարձրագույն ղեկավարությանը ուղղված տեսաուղերձում։- Այսօրվա պայմաններում (պայմանագրից) հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող»։
Ըստ թերթի՝ Աքարի նոր հայտարարությունները Մոնտրյոյի մասին արտացոլում են Անկարայի ջանքերը՝ դիմակայելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աճող ռիսկային դիմակայությանը առանց որևէ կամ գոնե նվազագույն վնասի, քանի որ պոտենցիալ պատերազմը սպառնում է Թուրքիայի հավասարակշռող գործելակերպին Մոսկվայի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների, հատկապես՝ Միացյալ Նահանգների միջև:
Մոնտրյոյի 1936 թ. կոնվենցիան ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիա է, որն իրենց ենթադրում էր, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներում՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կար հստակ սահմանափակում. միայն մանր և ոչ մեծ տարողության ռազմանավերին էր թույլատրված մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ): Ի դեպ, Թուրքիան բազմիցս է խախտել այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով: