|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կրթության ոլորտի քաղաքականությունն ամբողջությամբ միտված է մեր միջից ազգային ամեն բան հանելուն և գաղթեցնելուն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը։
Նա գործադուլ է հայտարարել նույն հիմքով, ինչ՝ Արայիկ Հարությունյանը 2018-ին, և կոչ արել նախկին ու ներկայիս ուսանողներին՝ միանալ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով՝ ՀՅԴ ՀԵՄ նախաձեռնած պայքարին։
«Վարչապետի հայտարարությունները ևս գալիս են փաստելու, որ պետական ապարատի ամենավերևից այս քաղաքականությունը, եթե չասենք՝ ողջունվում է, գոնե անհամաձայնություններ չկան։ Ցավոք, իր նշանակած կադրի քաղաքականությանը պրն վարչապետը համաձայն է, որևէ խնդիր չի տեսնում»,- ասաց նա։
Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարությունները ևս Էդվարդ Գալստյանին ստիպել են մտածել, որ նա չի ուզում փոխվել, չի կարող և չի համարում, որ սխալ է։
Եվ եթե այս ամենը հստակ արձագանք չստանա երիտասարդության կողմից, վաղը, նրա համոզմամբ, ավելի վատ երևույթներ կարձանագրվեն։
Մանրամասները՝ տեսանյութում: