Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ, Ղարաբաղյան բոլոր պատերազմների մասնակից Իգոր Սարգսյանին ոստիկանները բերման են ենթարկել Սարդարապատի հուշահամալիրից՝ այն բանի համար, որ համարձակվել է փորձել հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի շքախմբից մի քանի քայլ հեռավորությամբ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի ապազգային, զիջողական քաղաքականությանը, գոռացել՝ «Նիկոլ, դավաճան», որից հետո նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։
«Ես որպես ՀՀ քաղաքացի, հայ մարդ, ով ունի տոն՝ Սարդարապատի հաղթանակի օրը, որը խորհրդանշում է Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը, պայքարը, որի արդյունքում հայ ժողովրդին հաջողվեց վերստեղծել պետականությունը, ես եկել էի Սարդարապատի հուշահամալիր՝ խոնարհումի, հարգանքի տուրք մատուցելու մայիսի 28-ի բոլոր հերոսների հիշատակին, և վերահաստատելու, որ մենք չունենք հայրենիք՝ թուրքին տալու։ Իմ անհամաձայնությունը ՀՀ իշխանության հետ դա էր, որ ամեն օր Հայաստանից մի կտոր տալիս է թուրքին՝ համաձայնելով նրանց ցանկացած ասածի հետ»,-պարզաբանեց Իգոր Սարգսյանը։
Նրան նախ՝ փորձել են հանել համալիրի տարածքից՝ ասելով, որ արարողակարգ է՝ ոչ մեկին չենք թողնում, բացի վարչապետից ու իր շքախմբից։
«Ես էլ ասացի՝ ես ՀՀ քաղաքացի եմ և իրավունք ունեմ ամեն տեղ էլ լինելու, հիմա իրենք են բարձրանում, 2 քայլ հետո էլ ես կարող եմ բարձրանալ, ի՞նչ է՝ իրենք սեփականաշնորհե՞լ են այս տարածքը, իրենք ամենամեծ իրավունքը չունեն այստեղ լինելու, դա ժողովրդի իրավունքն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, որ հող է ծախել»,-հայտարարել է Իգոր Սարգսյանն ու գոռացել «դավաճան»։
Ազատամարտիկին 3 ժամ պահել են բաժանմունքում, մինչև վարչապետն անցել է, նոր ազատ են արձակել։ Որից հետո Իգոր Սարգսյանը նորից, ընկերների հետ, բարձրացել է Սարդարապատի բարձունքը և կատարել իր ուխտը։