|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, ով Թեհրանում էր գտնվում նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։
Փաստը, որ ահաբեկչությունը կատարվել է հենց Թեհրանում, իսկ կատարող կողմ այս պահին համարում են Իսրայելին, արդեն իսկ հարվածի տակ է դնում Իրանի հեղինակությունը, ինչպես նաև ստեղծում է լրջագույն անվտանգային ռիսկեր։
Տարածաշրջանը կարող է խոսույթային մակարդակից անցում կատարել ակտիվ ռազմական բախումների, որոնց արձագանքը կլսվի ամբողջ Եվրասիա մայրցամաքում։
Իրանում Ազգային անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրվել, որը անցկացվում է գերագույն առաջնորդի նստավայրում։
Այս հարձակումը իսկապես խորը ճգնաժամի պատճառ կարող է դառնալ»։