կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-07 11:31
Քաղաքական

Արայիկ Հարությունյանը խնդիրներ ունի «հայ», «ազգային», «հայ եկեղեցի» տերմինների հետ. ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան շարունակվում է

Արայիկ Հարությունյանը խնդիրներ ունի «հայ», «ազգային», «հայ եկեղեցի» տերմինների հետ. ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան շարունակվում է

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հինգշաբթի օրվանից սկսած բողոքի ակցիաներ է իրականացնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Այսօր ժամը 11-ից էլ բողոքի ակցիա է տեղի ունենում կառավարության շենքի դիմաց:

«Արայիկ Հարությունյանը սպառել է իրեն որպես նախարար, տապալվել է: Նոր նախարարը պետք է լինի հայամետ, հայակենտրոն: Փառք Աստծո մեր մեջ կան շատ հերոսներ, ծանրորդներ, մարզիկներ, որոնց մասին կարելի է լավ ֆիլմեր նկարել, ուղերձներ հղել երիտասարդությանը: Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված, սեռափոխված մարդու մասին ֆիլմ ֆինանսավորելը պրն. Հարությունյանի խայտառակությունն է և պետք  հրաժարական տա: Մեզ մոտ տպավորություն է, որ Արայիկ Հարությունյանը խնդիրներ ունի «հայ», «ազգային», «հայ եկեղեցի» տերմինների հետ և հարցազրույցների ժամանակ քմծիծաղով է վերաբերվում դրանց». – Yerkir.am-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ակցիայի մասնակիցներից Արգիշտի Գևորգյանը:

«Մեր պահանջն է իր և իր թիմի հրաժարականը: Ջավախք աշխարհում մենք ընդհանրապես զրկված ենք  Հայոց պատմություն սովորելուց: Հայաստանի համալսարաններում ընդունվում են հազարավոր ջավախահայեր, պարսկահայեր և այլն: Նրան իրենց երկրում չեն սովորում Հայոց պատմություն: Եթե մեր ֆակուլտետներում նրանց զրկվում են Հայոց պատմությունից, արդարացի կլինի՞ դա». – նշել է ակցիայի մասնակիցների մեկը:

Ի պատասխան Արայիկ Հարությունյանի այն հայտարարություններին, ըստ որի ՀՅԴ-ն պառակտված է, կան դրսի և ներսի դաշնակցականներ և դրսի դաշնակցականների հետ ավելի հեշտ է, Գևորգյանը հիշեցրեց ՀՅԴ սփյուռքյան կառույցների անդամների ֆեյսբուքյան տեսաուղերձները՝ ուղղված ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ հրաժարականի պահանջով: