|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Շիրակի պետական համալսարանում ստորագրահավաք է անցկացվել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով՝ հայտնում է Yerkir.am-ը։
Այս պահին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է բողոքի ակցիան ԿԳՄՍ նախարարության շենքի առջև՝ պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Ցուցարարներն ամբողջ գիշեր մնացել են դրսում՝ նստացույցի՝ քնապարկերով, ազգային, հայրենասիրական երգեր երգելով և հրաժարականի վանկարկումներով:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հինգշաբթի օրվանից բողոքի ակցիաներ է իրականացնում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ավելի ուշ նրանք բողոքի ակցիա էին իրականացրել նաև ԿԳՄՍ նախարարության շենքում:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել առաջարկությամբ, որով նախատեսվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները հանել բարձրագույն կրթական հաստատություններում դասավանդվող պարտադիր առարկաների ցուցակից: