Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դու ո՞ր երկրի նախարարն ես», «Ապագան դիմագիծ ունեցողինն է», «Հայաստանում տոլերանտության քարոզը առաջնահերթություն է»՝ ըստ Yerkir.am-ի այս բովանդակությամբ պաստառներով ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստները դեկտեմբերի 3-ին հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության շենքի առջև՝ հանդիպելու Արայիկ Հարությունյանի հետ և քննարկելու իրենց առաջարկները ԿԳՄՍ ոլորտներում քաղաքականության արդյունավետ իրականացման մասին։
Նախապես հայտարարված հանդիպումը նախարարը մերժել էր ֆեյսբուքով՝ առաջարկելով շփվել էլեկտրոնային փոստով։
ՀՅԴ երիտասարդները ճիշտ ժամը 15։00-ին, ինչպես հայատարարել էին, նախարարության շենքի առջև էին և նախարարին կես ժամ ժամանակ տվեցին՝ իրենց հետ հանդիպելու համար։
Նախարարը, ոստիկանների միջոցով փոխանցեց, որ հանդիպման համար կա հատուկ ընթացակարգ՝ գրացվեն, սպասեն։
Երիտասարդները՝ ճեղքելով ոստիկանական պատը, հավաքվեցին դռան դիմաց, և, շրջանաձև նստած՝ սկսեցին ազգային երգեր երգել, արտասանել Արայիկ Հարությունյանի սիրած բանաստեղծությունները, մեջբերել դրույթներ ՀՀ Սահմանադրությունից։
Ոստիկանությունը հայտարարեց, որ պետական հիմնարկների ելումուտը փակելն անթույլատրելի է և բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարներին հեռացրեց դռան առջից դեպի Վազգեն Սարգսյան փողոց։
Ցուցարարները հիշեցրին դատարանների ելումուտը փակելու՝ վարչապետի հրապարակային հանձնարարականը և, ստիպված, փողոցի այդ հատվածում նստացույց սկսեցին՝ սպասելով իրենց հայտարարած հանդիպմանը նախարարի հետ։
Ոստիկանությունը հատուկ գործողություն իրականացրեց և 24 խաղաղ ցուցարարի բերման ենթարկեց ոստիկանության տարբեր բաժանմունքներ։
Բերման ենթարկվածների պահման վայրեր շտապեցին ԱԺ պատգամավորներ Արման Աբովյանն ու Անի Սամսոնյանը․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ, փաստաբաններ։
Սահմանված 3 ժամը լրանալուց հետո ցուցարարներին ազատ արձակեցին։
03․12․2019 ՀՅԴ ՀԵՄ ակցիան ամբողջությամբ՝ տեսանյութով․