|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ինձ թվում է՝ որոշ կուտակված խոհանոցային խոսակցություններ հասնում են վարչապետին, և նրա մոտ տպավորություն է ստեղծվում, թե գեներալիտետը դժգոհություն ունի. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած այն հայտարարությանը, թե որոշ գեներալների նկատմամբ հարուցված քրեական գործերով ինքը թուլացնում և վարկաբեկում է գեներալիտետին, ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Այդպիսի բան չկա: Հնարավոր է, որ լինեն գեներալներ, որոնց մոտ նման մտահոգություն կա, բայց այն, ինչ արվել է այդ ոլորտում վերջին մեկուկես տարում, չեմ կարծում, թե գեներալիտետի մոտ պետք է դժգոհություն առաջացնի: Այն քրեական գործերը, որոնցով անցնում են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, իհարկե, մտահոգիչ են, բայց ես կարծում եմ, որ դրանք նաև բարձրագույն հրամանատարական կազմին տոնուսի մեջ են պահում»,- ըստ Yerkir.am-ի՝ նշեց պաշտպանության նախարարը: