|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հանրապետականի երեկվա նիստից հետո ամբողջ մամուլը հեղեղված է նրանով, որ նիստի ժամանակ քննարկվել է ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու հարցը, նաեւ` որ ԲՀԿ-ին կողմնորոշվելու համար մեկ շաբաթ ժամանակ է տրվել:
«Երկիր»-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը խոսակցությունները պայմանավորեց «որոշ ուժերի կողմից իրավիճակը սրելու ցանկությամբ»: Նա վստահեցրեց, որ ԲՀԿ-ում անգամ «թեթեւակի խոսակցություններ» չեն եղել կոալիցիայից դուրս գալու մասին:
ԲՀԿ-ական պատգամավորը հերքեց նաեւ խոսակցությունները, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: «Դրանք ոչ հավաստի են»,- վստահեցրեց պատգամավորը: