կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-10 13:54
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԳ նախարարն ասում է՝ «այս ի՞նչ խոհանոցային խոսակցություններ են», նախարարի հետ չէր հանդիպում, հասարակ ժողովուրդ ենք. ցուցարար

Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները: Նրանք պնդում են, որ կառավարությունն այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, իսկ իրենց տրված պատասխաններն էլ հաճախ պատշաճ չեն լինում:

«Արտգործնախարարը պատասխանեց՝ «ես բացում եմ, գնացեք»: Նախ դա պատասխան չէ, պետք է բանակցեն ՌԴ հետ, որ իրենք էլ բացեն, կամ՝ հասարակ ժողովրդի մոտ դուրս է գալիս, ասում է՝ «այս ի՞նչ խոհանոցային խոսակցություններ են»: Դու նախարարի հետ չէիր հանդիպում, հասարակ ժողովուրդ ենք, հասարակ պահանջով՝ բացել ճանապարհները»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հարցին, թե հնարավո՞ր չէ, արդյոք, Բելառուսից մեկնել ՌԴ, ցուցարարն արձագանքեց. «Այդ տարբերակը շատ անգամ ենք հանդիպել, բայց դա անօրինական է: Ընդամենը իրենց գումարի համար կարող են ձեզ անցկացնել, հինգ տարի հետո դեպորտով պիտի հետ գաք: Մենք ուզում ենք օրինական հասնել ՌԴ: Խնդրում ու կրկին հորդորում ենք մեր կառավարությանը, որն ընտրվել է ՀՀ հպարտ քաղաքացու շնորհիվ, մեր հարցին լուծում տալ»: