կարևոր
6976 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-23 10:43
Քաղաքական

Եթե որևէ մեկին թվում է, թե ինձ նման մեթոդներով կարող են վախեցնել կամ լռեցնել, ուրեմն ո՛չ ինձ են ճանաչում, ո՛չ՝ ՀՅԴ-ին. Սաղաթելյանն իր ու իր ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին

Եթե որևէ մեկին թվում է, թե ինձ նման մեթոդներով կարող են վախեցնել կամ լռեցնել, ուրեմն ո՛չ ինձ են ճանաչում, ո՛չ՝ ՀՅԴ-ին. Սաղաթելյանն իր ու իր ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին

Երեկ «Փաստինֆո»-ն հայտնեց, որ իշխանությունները գրոհ են սկսել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ու նրա ընտանիքի նկատմամբ։ Վերջին օրերին ՊԵԿ-ի և ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցները միմյանց հաջորդելով ստուգումներ և խուզարկություններ են իրականացրել Իշխան Սաղաթելյանի հարազատներին պատկանող բնակարաններում և ընկերություններում։

Ըստ լրատվամիջոցի` ստուգումներն սկսվել են դեռեւս «Դիմադրություն» շարժման ժամանակ, իսկ վերջին օրերին դրանք նոր թափ են ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ շուրջ մեկ շաբաթ առաջ դատարանի որոշմամբ խուզարկվել է Սաղաթելյանի հորը պատկանող ընկերությունը և առգրավվել են գրասենյակային համակարգիչները և գույքը։ Այնուհետև հարցաքննության են կանչվել Սաղաթելյանի հայրը և հարազատները։

ՊԵԿ-ի տարբեր ստորաբաժանումներ լայնածավալ գործողություններ են իրականացրել անգամ Սաղաթելյանի հետ հեռավոր ազգակցական կապ ունեցող անձանց պատկանող ընկերություններում և բիզնեսներում։

ՊԵԿ-ի ստորաբաժանումների գործողությունները` համաձայն աղբյուրի, համակարգում է անձամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, որին «Դիմադրություն» շարժման հավաքներից մեկի ժամանակ Սաղաթելյանն անվանել էր «Սորոսի վաստակ»։

Թեմայի շուրջ Yerkir.am-ը ևս զրուցեց Իշխան Սաղաթելյանի հետ։ Նա նշեց, որ այս փուլում այլ մեկնաբանություն չունի` ավելացնելով.

«Եթե որևէ մեկին թվում է, թե ինձ նման  մեթոդներով կարող են վախեցնել կամ լռեցնել, ուրեմն ո՜չ ինձ են ճանաչում, ո՜չ՝ Դաշնակցությանը, ուստի իրենց խորը հիասթափություն է սպասվում»: