կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-02 22:03
Քաղաքական

ԳՇ պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Դավիթ Տոնոյան

ԳՇ պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Դավիթ Տոնոյան

Պատերազմից հետո առիթ չի եղել հանդիպել Կոմանդոսի հետ, բայց ինձ համար պատիվ է եղել նրա հետ ծառայելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը մասնակցում էր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստին:

«Ինձ համար մեծ հպարտություն է եղել ծառայությունը գեներալ Տեր Թադևոսյանի հետ ես երկար ժամանակ եմ ծառայել իր հետ, բայց պատերազմից հետո առիթ չի եղել ես էլ ժամանակ չեմ ունեցել հանդիպել Կոմանդոսի հետ»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացրած զեկույցին, Տոնոյանը ասաց, որ Գլխավոր շտաբի պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց առանց պաշտպանության նախարարի հետ համաձայնեցնելու։

«Ազգային անվտանգության խորհրդի նիստերը պետական գաղտնիք են պարունակում և ես չեմ պատրաստվում պետական գաղտնիք բացահայտել, «Իսկանդեր» կիրառվել է, թե ոչ, դա նույնպես պետական գաղտնիք է»,- նշեց նա: