Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Կառավարությունն այսօրվա նիստում իրեն հերթական շռայլությունը թույլ տվեց` պահուստային ֆոնդից ուղիղ 1 միլիարդ դրամ հատկացնելով ֆինանսների նախարարությանը: Նպատակն, անկեղծ, անհասկանալի է: Գումարը հատկացվել է Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների իրականացման համար:
Ինչո՞ւ է տարօրինակ, որովհետեւ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած նախկին կառույցը` ՊԵԿ-ը, միակ գործը, որ պարտաճանաչ կատարում էր, տեղեկատվական համակարգերի ներդրումն էր, և նախորդ տարիների ընթացքում արդեն մի քանի միլիարդ դրամ ծախսվել է: Համակարգն էլ ներդնելիս ամեն անգամ շեշտվում էր, որ սա բարձրակարգ էլեկտրոնային տեղեկատվական համակարգ է` եվրոպական չափանիշներին համապատասխան:
Պարզվում է, սակայն, եվրոպական չափանիշների մաքսային և հարկային տեղեկատվական համակարգը ռուսների չափանիշով չէ, և մեկ միլիարդ դրամ էլ դեռ պետք է վատնենք առանց այն էլ արդիականացված համակարգն առավել արդիականացնելու համար: