|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը շվեդական կործանիչներ գնելու վերաբերյալ որոշում այս պահին չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Եկեք չկենտրոնանանք ՀՀ ՊՆ-ին արվող որևէ զինատեսակի վերաբերյալ որևիցե առաջարկի վրա: Ես առիթ եմ ունեցել նշելու՝ մենք ուսումնասիրում ենք ստացվող բոլոր առաջարկությունները, որոշումները կայացվում են համապատասխան գնի, որակի մատակարարման ժամկետների: Որևէ որոշում Gripen-ների վերաբերյալ այս պահին չկա: Առկա է այլ առաջարկ, այլ գործընկերոջ կողմից, որը շատ լուրջ ուսումնասիրվում է ու մոտ ապագայում որոշում է կայացվելու ձեռքբերումների հետ կապված»,- նշեց Տոնոյանը:
Ավելի ուշ Դավիթ Տոնոյանը բացեց փակագծերը` այլ գործընկերոջ առաջարկ ասելով նկատի ունի ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչները. «Հնարավոր է, որ ՍՈՒ 30-ների մասին է»:
Քիչ անց Տոնոյանը լրացրեց՝ «կործանիչների գնման ընտրությունն արդեն իսկ կատարված է, լուծվում են ֆինանսատնտեսական որոշ խնդիրներ»:
Ռուսական կողմի հետ 100 մլն վարկի շրջանակներում սպառազինության մատակարարման վերաբերյալ պայմանագրերին անդրադառնալով, Տոնոյանը նշեց, որ դրանք կնքված են, այժմ ընթանում են որոշ բանակցություններ: