կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-16 09:37
Քաղաքական

Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց «թշվառ-անտեր» ազգի տեսլականը. Ռուբեն Մելիքյան

Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց «թշվառ-անտեր» ազգի տեսլականը. Ռուբեն Մելիքյան

Ինչպես շատ դիպուկ ընդգծել է ընկերներիցս մեկը՝ մեր տարածաշրջանը «ձիգ» ազգերի համար է։ Վախկոտ ու ծույլ, թշվառ ու անտեր ազգերը մեր տարածաշրջանում տեղ չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա նշել է, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի «շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց «թշվառ-անտեր» ազգի տեսլականը։ Այսինքն՝ վերջնական կործանման օրակարգը»:

«Դրա այլընտրանքը հայկական նոր երազանքի ձևակերպումն ու կենսագործումն է՝ երազանք, որի առանցքը «ձիգ» ազգ լինելու հրամայականն է։

Ու շատ էական չէ, թե այս թշվառ ստահակների խմբակը դեռ որքան «կձգի» իշխանությունում - օրե՞ր, թե՞ շաբաթներ։ Առավել էականն այն է, թե արդյո՞ք մեզ կհաջողվի ձևակերպել «ձիգ» ազգ դառնալու իրատեսական ու համալիր օրակարգ։ Ես կարծում եմ՝ կհաջողվի։ Պարզապես պետք է չվախենալ ու չծուլանալ»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։

Ավելի վաղ Լենա Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում ասել էր, որ պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա։

Հարցին, թե Նազարյանը հակադարձո՞ւմ է այն պնդումներին, որ այլևս ոչ մի պատերազմով հնարավոր չէ հետ բերել կորցրած տարածքները` Նազարյանը պատասխանեց, որ ինքը պատերազմով չի ուզում դա անել։

«Ես ուզում եմ քաղաքական գործընթացների միջոցով դա անել»,–հավելեց նա։