|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանի օրացույցներում այսօր ոչ աշխատանքային օր է։ Սահմանադրության օրն է։ Մինչդեռ ոչ մի տոնական բան այլևս չի մնացել հուլիսի 5-ի խորհրդում, որովհետև իշխող նիկոլական խմբակը վաղուց տապալել է Հայկական պետականության սահմանադրական կարգն ու օր-օրի ավելի ու ավելի է հեռանում ժողովրդավարության, իրավական պետության, սոցիալական պետության, ինքնիշխանության սկզբունքներից, ու ամենակարևորը՝ հայկականության գաղափարից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Բոլոր պետական շենքերի առջև ծածանվող դրոշներն այլևս զուրկ են Եռագույնի ոգուց։ Վերածվել են ահա այս դրոշների։ Այդ շենքերում աշխատող տիկնա՛յք և պարոնայք, այսօրվանից շենք մտնելուց Եռագույնի փոխարեն կպատկերացնեք միայն ու միայն Ջոլլի Ռոջերը։ Դա՛ է իրականությունը»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։