կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-10-28 20:56
Քաղաքական

Շարունակվում են ՀՅԴ 129֊ամյակին նվիրված տոնական միջոցառումները (լուսանկարներ)

Շարունակվում են ՀՅԴ 129֊ամյակին նվիրված տոնական միջոցառումները (լուսանկարներ)

ՀՅԴ 129֊ամյակին նվիրված միջոցառումների հերթական կանգառը Վեդի քաղաքում էր, նախաձեռնողը՝ ՀՅԴ "Սմբատ Թաթոսյան" Կոմիտեն։

Տոնական միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նույն Կոմիտեի նախագահ Սամվել Նահապետյանը, ում խոսքից հետո ծավալուն ելույթներով հանդես եկան ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը և ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանը: Գեղարվեստական մասում ելույթ ունեցան հեղափոխական երգերի անզուգական կատարողներ Մուրադ Մշեցին և Սամվել Երանյանը:

Հիշեցնենք, Հայաստանում մեկնարկել են Հայ Հեղափոխական Դաշնակցության 129-ամյակին նվիրված տոնական միջոցառումները։