|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վանաձորի միջոցառումների տանն այսօր ժողովրդական տոնախմբություն էր։ Ժամանել էին ազգային-հեղափոխական երգիչներ Սամվել Երանյանն ու Ներսիկ Իսպիրյանը։ Առիթը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության 129-ամյակին նվիրված հանդիպում-միջոցառումն էր։
Ինչպես տեղեկացնում է Yerkir.am-ի Լոռու մարզային թղթակիցը՝ ՀՅԴ Լոռու մարզային կառույցի կողմից նախաձեռնված միջոցառմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները, ՀՅԴ Լոռու մարզային կառույցի անդամները, ուսանողական, երիտասարդական և պատանեկան միությունների ներկայացուցիչները, համակիրներն ու բազմաթիվ քաղաքացիներ։
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Լոռու մարզային կազմակերպության պատասխանատու Արմենուհի Կյուրեղյանի շնորհավորանքի և ողջույնի խոսքից հետո ելույթներով հանդես եկան ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ժողովրդական տոնախմբությունը շարունակվեց գեղարվեստական կատարումներով, ասմունքներով, երգերով ու պարերով։