|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Էրեբունի-Երևան-2798» տոնակատարության հիմնական միջոցառումները, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, մեկնարկել են վաղ առավոտից` ջրցան մեքենաների շքերթով: «Սանիթեք» ընկերության՝ տոնականորեն զարդարված նոր ու ժամանակակից ջրցան մեքենաների առավոտյան երթը մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում սկսվել է ձայնային ազդանշաններով և վերածվել իսկական շքերթի:
Սրանով մեկնարկել է «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2798» -ի տոնակատարության միջոցառումների ծրագիրը։