|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում փետրվարի 18-ից մեկնարկել են Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները:Մեկնարկը տրվել է Սանկտ-Պետերբուրգի ազգային գրադարանում՝ ցուցահանդեսի բացմամբ, ուր ներկայացված են մեծ գրողին նվիրված հրատարակություններ, լուսանկարներ:
Բացման խոսքով հանդես է եկել ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վերշինինը: Այնուհետև ելույթ է ունեցել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը՝ ով անդրադարձել է Թումանյանի գրական ժառանգությանը, նրա մարդասիրական և ազգային գործունեությանը:
Ելույթներով հանդես են եկել նաև Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցու Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանը, ռուս հայտնի մտավորականներ, գրողներ, Հովհաննես Թումանյանի թոռը:
Միջոցառման վերջում պարային համերգով հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգի «Նաիրի» պարային համույթը: