Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը 2020 թվականին եկամուտների աճ է կանխատեսում հարկային փոփոխությունների արդյունքում, որոնք ամբողջությամբ ուժի մեջ են մտնում հունվարի 1-ից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. հայտնում է News.am-ը:
«2020 թվականին կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով, իսկ 2020 թվականի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300 հազար դրամ: Այս պահին առաջին երեխայի համար այդ գումարը կազմում է 50 հազար դրամ, իսկ երկրորդ երեխայի համար՝ 150 հազար դրամ:
Մինչեւ տարեկան երեխայի նպաստի չափը 18 հազարից կդառնա 25 500 դրամ:
2020 թվականին 3 մլրդ դրամ է հատկացվում, որպեսզի լուծենք աղետի գոտու այն բնակիչների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունները դե յուրե արձանագրված են»,-ասաց վարչապետը:
Նա նկատեց, որ կառավարության տնտեսական աճի ցուցանիշները պահպանողական են. «Դրանք մեր քաղաքական եւ տնտեսական ամբիցիաների ֆոնին մի փոքր ցածր են, բայց այս տարի մեր ընդունած միջինժամկետ ծախսերի ծրագրում արձանագրել ենք, որ մեր խնդիրն է աանցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելի: Այդ մոդելն արձանագրված է 2020-2022 թվականների ժժամանակահատվածում: Մենք հույս ունենք այդ ժամանակահատվածում հասնել 7-8-9 տոկոս տնտեսական աճերի: Սա ես համարում եմ իրատեսական նաեւ հաշվի առնելով այն տրամադրությունները, որ մենք ունենք տնտեսության մեջ:
Ես համարում եմ, որ այսօր ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, որը կարելի է արդեն տեսնել անզեն աչքով: Հայաստանում հսկալական ներդրումներ են կատարվում: Իհարկե, մեր ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի իրականացնում է այն ծավալներով, որ մենք նախատեսել ենք: Նախորդ տարվա համեմատ ունենք կապիտալ ծախսերի որոշակի աճ»:
Վարչապետն անդրադարձավ նաեւ կապիտալ ծախսերի թերակատարման խնդրին, նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ. «Եթե նախկինում ենթադրաբար այսպես կոչված ատկատները համընդհանուր ընդունված իրողություն էին, այսօր դա իրողություն չի կարելի համարել: Ես չեմ բացառում, որ այդպիսի երեւույթներ կլինեն, բայց դրանց մեջ ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն, որ որեւէ պահի իրենց հետեւից գալու են»: