|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տնտեսական հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցների ամրապնդման ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլին /2019-2021թթ./ նախապատրաստվելու շրջանակում հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն էին այցելել Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոիուն և Եվրոպայի Խորհրդի Տնտեսական հանցագործությունների և համագործակցության վարչության աշխատանքային խումբը:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում տեղի ուենցած հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական երկրներում վերապատրաստումների միջոցով կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների մասնագիտական որակների կատարելագործմանը, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով նախատեսված՝ ապօրինի հարստանալու հանցագործության քննության մեթոդական ուղեցույցի մշակմանը, կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ քննող մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:
Կարևորվել է այդ ոլորտներում եվրոպական երկների առաջադեմ փորձի ուսումնասիրությունը և, միաժամանակ, ՀՀ իրավապահ մարմինների փորձի փոխանցումը:
Արժևորվել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ Հայաստանի Հանրապետության դատախազության երկարամյա համագործակցության շոշափելի արդյունքները, փոխադարձ վստահություն է հայտնվել դրա շարունակականությունն ահապովելու կապակցությամբ: