կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-24 23:28
Քաղաքական

Հրայր Թովմասյան.«Որևէ մեկն իրավունք չունի միջամտելու դատական իշխանությանը»

Հրայր Թովմասյան.«Որևէ մեկն իրավունք չունի միջամտելու դատական իշխանությանը»

«Միշտ նշել եմ, որ դատական իշխանությունն անկախ է, և որևէ մեկն իրավունք չունի միջամտելու դատական իշխանությանը, բայց ես կարծում եմ, որ դատական իշխանությունը պետք է վաստակի այդ անկախությունը, և դա անելն այդքան էլ հեշտ չէ»,-ասում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը 168TV-ի «Պրեսինգ» հաղորդաշարի եթերում :

Նրա կարծիքով՝ միգուցե «ճնշումները», իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Սահմանադրական դատարանի շուրջ ճանապարհ են, որով դատական իշխանությունը վաստակում է իր անկախությունը:

«Ես կարծում եմ, որ հենց այս ճանապարհով պետք է վաստակել այդ անկախությունը:
Դատավորի աշխատանքն ամենալավ ու ամենավատ աշխատանքն է: Այն ամենլավն է, երբ դու իրականում անկախ ես, երբ քո խղճի հետ կռիվ չունես, երբ խղճիդ հետ խաղաղությամբ ես ապրում ցանկացած որոշում կայացնելիս: Եվ ամենավատ աշխատանքն է, երբ խղճիդ հետ կռիվ ունես»,-ասում է նա:

Համաձայն Հրայր Թովմասյանի՝ երկրում կարող են տարբեր փոփոխություններ լինել, կարող են քաղաքական տարբեր ուժեր գալ իշխանության, բայց երկրի կայունության,  անվտանգության և տնտեսական զարգացման գրավականը, միջազգային փորձը ցույց է տալիս, որ դատական իշխանությունն է:

«Եվ ով փորձի դատական համակարգի հանդեպ ոտնգություն անի կամ իրեն ենթարկեցնի, միգուցե կարճ ժամանակահատվածում կարող է հաջողությյուններ գրանցի, բայց երկար ժամանակահատվածում չի գրանցի»,-նշեց Հրայր Թովմասյանը: