Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Միանշանակ պահանջում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Դեռ 1999թ.-ին եմ պահանջել Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, երբ վարչապետ էի: Ես երկու անգամ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել, և երկու անգամն էլ հրաժարվել եմ այդ մանդատից` համարելով, որ այդ Ազգային ժողովը գործադիր իշխանության դակիչ մարմինն է»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ` ինչպե՞ս է ստացվում, որ, լինելով ընդդիմադիր, կարող է մի սեղանի շուրջ նստել իշխանությունների հետ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ով ուզում է, թող այդպես մտածի: Համենայն դեպս, ինձ ոչ ոք չի տեսել իշխանությունների հետ որևէ համագործակցության ժամանակ, չկա որևէ փաստ, որ ես ցանկացել եմ լեզու գտնել իշխանությունների հետ: Ասեմ ավելին` ես խնդիր էլ չեմ դրել նրանց հետ ընդհանուր հայտարարի գալ: Այդ մարդիկ, ովքեր այցելում են մեր տուն, դա այն մարդիկ են, ովքեր Վազգենի հետ ընդհանուր ճանապարհ են անցել ու այցելում են այն տուն, ուր ապրել է Վազգենը, և ուր հիմա ապրում են հայրս ու մայրս: Որևէ մեկը իրավունք չունի այդ մարդկանց այդ տանից դուրս վռնդել: Ովքեր կգան, բարով գան»: