|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
|
Շվեյցարական Credit Suisse բանկը հրապարակել է համաշխարհային հարստության մասին հաշվետվություն: Ըստ Rusarminfo կայքի՝ այդ փաստաթղթում Հայաստանը դասվել են միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքը: Հայաստանի բնակչության ընդհանուր հարստությունը կազմում է 42 միլիարդ դոլար: Վրաստանը ևս միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքում է. դրա բնակչության ընդհանուր հարստությունը 37 միլիարդ դոլար է: Ադրբեջանը, ըստ հաշվետվության, դասվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքը, դրա բնակչության ընդհանուր հարստությունը կազմել է 83 միլիարդ դոլար: Credit Suisse-ի տվյալներով՝ 2019-ին ՀՀ մեկ քաղաքացուն բաժին ընկնող հարստության միջին գումարի չափը 19. 517 հազար դոլար է: Ինչ վերաբերում է Վրաստանին և Ադրբեջանին, ապա այս երկրներում, համապատասխանաբար, մեկ քաղաքացու հաշվով՝ 12.609 հազար դոլար և 11.865 հազար դոլար: |