Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, երեկ դասախոսությամբ է հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ «Պետության իրավական անվտանգություն. ի՞նչ խնդիրների են բախվում իրավունքը և օրենքը ՀՀ-ում» թեմայով։
Պատգամավորի հիմնական խոսքից հետո ներկաները տարբեր հարցեր են ուղղել նրան։ Արամ Վարդևանյանին ուղղված հարցերից մեկը վերաբերել է ՊՇՌ թեստավորմանը, դրա հետ կապված՝ ՍԴ որոշանը։ Ներկաներից մեկը փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ ՍԴ որոշումը որոշիչ դեր չկատարեց և ՍԴ գործիքակազմը նպատակին չծառայեց։
«Եթե, օրինակ, ՍԴ-ն չլիներ, այլ լիներ սովորական դատարան, կայացներ մի վճիռ, որով պետք է, օրինակ, բռնագանձվի տվյալ անձից 500 հազար դրամ, մարդը դա կարող է բողոքարկել դատական տարբեր ատյաններ, և դրանից հետո, եթե առաջին ատյանի դատարանի դատական ակտը մնա անփոփոխ, ապա այն մտնում է օրինական ուժի մեջ։ Սովորական դատարանները, որպեսզի խուսափեն իրականում շատ վատ իրավական անվտանգությունը խաթարող իրավիճակից, ունեն Հարկադիր կատարման ծառայություն, որը գալիս է և իր անվանը բնորոշ հարկադիր կերպով ապահովում է դատական ակտի կատարումը»,- ասաց Վարդևանյանը։
«Հարկադիր կատարման ծառայությունը կարելի է դասել ուժային կառույցների շարքը․ մինչդեռ ՍԴ-ն չունի այդ գործիքակազմը»,- ասաց նա՝ ներկայացնելով, թե ինչո՞ւ գործադիրը չի իրականացնում ՍԴ որոշումները, և, առհասարակ ինչո՞ւ են անտեսվում ՍԴ որոշումները։
Մանրամասն՝ տեսանյութում։